Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Անվանվել են ամենակարևոր աշնանային վիտամինները. 1in.am

Անվանվել են ամենակարևոր աշնանային վիտամինները. 1in.am

Ինքնազգացողության փոփոխությամբ կարելի է գուշակել, թե ինչ օգտակար նյութեր են պակասում մեր օրգանիզմին, հայտնում է newsyou.info-ն:

1.  Դժվար է առավոտյան մտնել ռիթմի մեջ, աչքերը շուտ հոգնում են, եղունգները սկսել են շերտավորվել:

Հարկավոր է D3 վիտամին: Դրանով հարուստ են ձկնեղենը (150 գ), ձողաձկան լյարդը (50 գ), ձվի դեղնուցը (2 հատ), բուսական յուղը (օրական 2 ճաշի գդալ):

2.  Ոտքերում թուլություն, հիշողության թուլացում, ոտքերի և ձեռքերի թմրածություն, սրտի ծակոցներ:

Հարկավոր է B1 վիտամին: Դրանով հարուստ են գարեջրի խմորիչները, տարեկանի հացը, սպանախը, գազարը, եգիպտացորենը: Օրական ուտել 70-100 գ:

3.  Քնկոտություն, գլխապտույտ, արգելակում:

Հարկավոր է B6 վիտամին և մագնեզիում: Դրանցով հարուստ են չմշակված բրինձը, ոլոռը և լոբազգիները: Օրական ուտել 100 գ` եփած վիճակում:

4.  Մշտապես մրսում եք, բարձրացված զգայունություն ցրտի նկատմամբ, վատ քուն:

Հարկավոր է C վիտամին: Աղբյուրներն են թթու դրած կաղամբը, չիչխանը, մասուրը, սև հաղարջը, թուրինջը, կիտրոնը, բուլղարական պղպեղը:

5. Մաշկը թեփոտվում է, դարձել է չոր, շրթունքների անկյուններում առաջացել են ճաքեր:

Հարկավոր է P վիտամին: Աղբյուրներն են լոռամիրգը, նուռը, ճակնդեղը, սալորաչիրը: Ուտել օրական 100 գ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. Питер-Питер.ру
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ